Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Չարի վերջը

Չարի վերջը
01.04.2026 | 13:42

Վարչապետ կոչեցյալն ասում է. «Գիտակցված, մեծ զոհողության գնով մենք ձեռք բերեցինք պետություն ու անկախություն»։ Մի ասող լինի՝ ի՞նչ է, մինչև քեզ չի՞ եղել պետություն, չի՞ եղել անկախություն։ Եթե չի եղել, ապա դու ի՞նչ երկրի գլուխ ես եղել, վերջապես ինչի՞ գլուխ ես դու... Դու ո՞ր հիմքով և ի՞նչ իրավունքով ես զոհասեղանին դրել 5000 մատղաշ կյանք և 12 000 քառակուսի կիլոմետր տարածքով Հայրենիք։

Զոհվածների մեջ էր նաև իմ հարազատը՝ Սուրեն Գևորգյանը, ով միշտ հիշողությանս մեջ է՝ ժպիտը դեմքին։ Կիսավրեպ խավարյալ և մեզ խավարեցույց...

Զոհվելուց առաջ գրեթե ամեն օր զանգում էր, հարցնում՝ պատերազմը չի՞ ավարտվում, չի՞ պրծնում։ Մահից մեկ օր առաջ զանգեց բոլորիս։ Շրջապատման մեջ էր։ Հանգիստ էր, առանց երկյուղի։ Հետո հասկացանք՝ հրաժեշտ էր տալիս։ Մինչդեռ կապիտուլյանտը մեր զինվորներին գիտակցված մահվան էր տանում, որպեսզի այնտեղ փնտրի իր իշխանությունն ու անմահությունը։

Նիկո՛լ Փաշինյան, դու ի՞նչ իրավունքով էիր զոհասեղանին որպես խաղադրույք դրել մեր տղայի կյանքը, հազարավոր տղաների կյանքեր։

Հայնրիխ Հայնեն ասում է. «Ամեն մարդ մի աշխարհ է»։ Նիկո՛լ Փաշինյան, դու կործանեցիր այդ աշխարհը։

Քո պետությունն ու քո անկախությունը քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի։ Դու հիմա էլ պատրաստ ես զոհել ամեն-ամեն ինչ հանուն ընդամենը մի ոռաչափ տարածքի։ Դա է քո սրբությունը, քո հայրենիքը։ Դրանից այն կողմ դու հայրենիք չունես։ Երիցս նզովք ու անեծք քո չար գործին...

Ամեն ինչ իր վերջն ունի։ Նիկո՛լ Փաշինյան, դու հեռու չես փախչելու իմ ատելությունից՝ մեր ատելությունից...

Չարն էլ վերջ ունի։

31.03.2026 թ.․

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5156

Մեկնաբանություններ